Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է Իլիա Երկրորդին գահակալության օրվա կապակցությամբ. Ձեր աղոթքներով մենք արժանապատվորեն կշարունակենք ճանապարհը, կամրապնդենք հասարակության միասնությունը, հանդուրժողականությունն ու փոխադարձ սերը
Թող ձեր աղոթքներով խաղաղություն հաստատվի մեր սրտերում, բարեկեցություն մեր տներում, խաղաղություն ողջ երկրագնդի վրա,- ասված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի շնորհավորական նամակում՝ կաթողիկոս-պատրիարքի գահակալության օրվա առթիվ։
«Խորին հարգանքով շնորհավորում եմ ձեզ նշանավոր օրվա՝ գահակալության 46-րդ տարեդարձի կապակցությամբ, ձեզ հետ միասին շնորհավորում եմ ողջ Վրաստանին։
Այս տարիները, որ դուք անցաք որպես Վրաստանի եկեղեցու առաջնորդ, ծանր էին Վրաստանի և նաև ձեզ համար՝ Վրաստանի հոգևոր հայր։ Ձեր աղոթքներն ու աջակցությունը զորացրին ու ամրացրին մեր հավատքը՝ մխիթարելով մեզ դժվարության ժամանակ: Այսօր էլ ձեր մտահոգությունը հասնում է բոլորին՝ անկախ ազգությունից ու դավանանքից և ներշնչում է բարության ու արդարության, խաղաղության և հարգանքի իդեալներ։ Ձեր հանդեպ ազգի սերը, հավատարմությունն ու վստահությունը լավագույնս արտահայտում են ձեր վաստակը թե՛ երկրի, թե՛ ձեր յուրաքանչյուր հոգեւոր զավակի կյանքում։
Վերջերս մեր հայրենիքը կարեւոր քայլ կատարեց դեպի այն նվիրական նպատակը, որին մենք ձգտել ենք դարեր շարունակ։ Կրկին ձեր աղոթքներով և աջակցությամբ մենք արժանապատվորեն կշարունակենք այս ճանապարհը և կամրապնդենք մեր հասարակության միասնությունը, հանդուրժողականությունն ու փոխադարձ սերը։
Ամբողջ Վրաստանի անունից շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում առողջություն և երկարակեցություն։ Թող խաղաղություն հաստատվի մեր սրտերում, բարգավաճում մեր տներում, խաղաղություն ամբողջ երկրի վրա ձեր աղոթքներով: Թող ձեր աղոթքներով և հոգատարությամբ զորացած Վրաստանը տոնի շատ երջանիկ նոր տարիներ»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին իր շնորհավորական նամակում։