Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Զելենսկիին ծննդյան օրվա առթիվ. Մաղթում եմ ձեզ ուժ և տոկունություն ազատության համար պայքարում, ձեր հաղթանակը կլինի մեր հաղթանակը
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Զելենսկիին ծննդյան օրվա առթիվ. Մաղթում եմ ձեզ ուժ և տոկունություն ազատության համար պայքարում, ձեր հաղթանակը կլինի մեր հաղթանակը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով ուժ ու տոկունություն ազատության համար մղվող պայքարում։

«Պարոն նախագահ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում, որ հաջորդ տարեդարձը նշեք ազատ ու ամբողջական Ուկրաինայում։ Մաղթում եմ ձեզ ուժ և տոկունություն ազատության և ինքնիշխանության համար այս անխոնջ պայքարում: Ձեր հաղթանակը կլինի մեր հաղթանակը: Փա՛ռք Ուկրաինային»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում։