Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ գեներալ Պավելին Չեխիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ համագործակցությանը վրաց-չեխական հարաբերությունների խորացման հարցում, որոնք հիմնված են մեր ընդհանուր եվրոպական արժեքների վրա»,- նշում է Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում։

Չեխիան նոր նախագահ ունի. Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է նախկին գեներալ Պետր Պավելը՝ հավաքելով ձայների 57,6%-ը։