Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ալեքսանդր վան դեն Բելենին՝ Ավստրիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ալեքսանդր վան դեն Բելենին՝ Ավստրիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ալեքսանդր վան դեն Բելենին՝ Ավստրիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ինչպես գրում է Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում, Ավստրիան և Վրաստանը մտերիմ ընկերներ են և ամուր հարաբերություններ ունեն։

«Շնորհավորում եմ նախագահ Ալեքսանդր վան դեն Բելենին վերընտրվելու կապակցությամբ։ Ավստրիան և Վրաստանը մտերիմ բարեկամներ են և ամուր հարաբերություններ ունեն, որոնք զարգանում են։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք այս դրական ուղին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։