Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Կիպրոսի արքեպիսկոպոսին՝ Կիպրոսում վրացական վանք կառուցելու նպատակով հողատարածք նվիրելու համար
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Կիպրոսի արքեպիսկոպոսին՝ Կիպրոսում վրացական վանք կառուցելու նպատակով հողատարածք նվիրելու համար

Կիպրոս կատարած պետական ​​այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Կիպրոսի արքեպիսկոպոս Նորին Սրբություն Քրիզոստոմ Երկրորդի հետ և շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդի, վրացական սփյուռքի և վրաց պատրիարքարանի անունից՝ հող նվիրաբերելու համար, որի վրա կկառուցվի վրացական վանք:

«Սա մեծ հոգևոր նվեր է և կարևոր ժեստ, որը մեծ նշանակություն ունի մեր պատմության համար»,- ասել է Վրաստանի նախագահը։

Ինչպես հանդիպմանը նշել է Վեհափառը, դարեր շարունակ Կիպրոսը միշտ բացառիկ լավ հարաբերություններ է ունեցել Վրաստանի հետ, ինչը պահպանվել է մինչ օրս և այդպես էլ կլինի։

«Ցանկանում եմ իմ օրհնությունը փոխանցել վրացի եղբայրներին և վրաց եկեղեցուն», – ասաց արքեպիսկոպոսը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։