Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է իր հանդիպումները Սամցխե Ջավախեթիում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայրենի լեզվի օրվա կապակցությամբ այցելել է Ախալքալաքի, Իլիա Ճավճավաձեի անվան երրորդ հանրային դպրոց և ներկա գտնվել աշխակերտների կողմից կազմակերպված միջոցառմանը:
Վրաստանի նախագահը այսօրևեթ բացելու է վրաց այբուբենով զարդարված պանո, որից հետո դիմելու է բնակչությանը:
Բացի այդ, «Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու է՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին:
Վրաստանում այսօր նշվում է մայրենի լեզվի օրը: