Սալոմե Զուրաբիշվիլին Ռումինիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր
Վրաստանի նախագահը Բուխարեստ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ և քննարկել Վրաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր։
Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի խոսքով, Վրաստանը և Ռումինիան շատ ինտենսիվ և կարևոր համագործակցություն ունեն։ Նրա խոսքով, ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը, որը ստորագրվել է այսօր նախագահների կողմից, ներառում է գործնականում բոլոր այն ուղղությունները, որոնք կապում են մեր երկու երկրներին և այն թեմաները, որոնք շատ կարևոր են Վրաստանի և Վրաստանի արտաքին քաղաքականության համար. դա Եվրամիությանն ինտեգրումն է, ՆԱՏՕ, Ռումինիայի տնտեսական աջակցություն քաղաքական կամ սոցիալական ուղղություններով։
«Վարչապետի հետ հանդիպմանն ընդգծվել են երկկողմ համագործակցության ակտուալ թեմաները։ Ռումինիան մնում է Վրաստանի ակտիվ աջակիցը ինչպես Եվրամիության շրջանակներում, այնպես էլ տարբեր միջազգային ֆորումներում։
Մենք ուրախ ենք, որ Ռումինիան այն երկրներից է, որը միշտ, լինի դա Եվրամիությունը, թե ՆԱՏՕ-ն, Վրաստանին սատարող դիրքեր է գրավում և հավատարիմ է այն դիրքորոշմանը, որը սահմանել է Վրաստանի նկատմամբ, քանի որ Ռումինիան Վրաստանը համարում է իր ռազմավարական գործընկերը։ Մենք գտնվում ենք մեկ տարածաշրջանում՝ Սևծովյան տարածաշրջանում, և Սև ծովն այն աշխարհագրական տարածքն է, որը կապում է մեզ Եվրոպայի, Եվրամիության հետ և մեր բնական սահմանն է Եվրամիության հետ:
Ուստի Ռումինիայի կառավարության հետ մենք նախատեսում ենք շատ կարևոր նախագծեր, որոնց աջակցում են նաև ԵՄ-ի և ԵՄ-ի առաջատար նախաձեռնությունները։ Դա հենց երկու երկրների միջև կապի և էներգետիկ նախագծերն են: Հուսով եմ, որ շատ շուտով այդ ծրագրերը կիրականացվեն, և մեր բնակչությունը կոնկրետ կզգա այն օգուտները, որոնք կունենան այդ ծրագրերը և կլինեն դրանց արդյունքը։
Ինչպես նշեցի, Ռումինիան մեր տարածքային ամբողջականության և մեր ինքնիշխանության շատ ակտիվ ջատագովն է։ Այս ուղղությամբ մենք շատ ենք համագործակցում միջազգային կազմակերպությունների շրջանակներում, և Ռումինիան միշտ նշում է, որ Վրաստանի օկուպացված տարածքները մեր երկրի անբաժան մասն են», – ասել է Թեյմուրազ Ջանջալիան։
Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։