Սալոմե Զուրաբիշվիլին Ռումինիայի Սենատի և Պատգամավորների պալատի ղեկավարների հետ քննարկել է երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցերը
Բուխարեստ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի պաշտոնակատար Ալինա Գորգիուի և Պատգամավորների պալատի նախագահ Մարսել Չոլակուի հետ։
Վրաստանի նախագահի վարչակազմի տվյալներով՝ հերթական անգամ արձանագրվել է Ռումինիայի անսասան աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։
Ինչպես հայտնել է Վրաստանի պաշտոնական պատվիրակության անդամ, Ռումինիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի անդամ Թեոնա Աքուբարդիան, հանդիպմանը քննարկվել է Ռումինիայի հետ համագործակցությունն էլ ավելի ինտենսիվ և ավելի բարձր մակարդակի բարձրացնելու հարցը։
«Կարծում եմ, որ այս այցը կարևոր է ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ, նոր հնարավորություններով և նոր նախագծերով, որոնք կհետևեն», – ասաց Թեոնա Աքուբարդիան։