Սալոմե Զուրաբիշվիլին պետք է պարզաբանի, թե ում կարգադրությամբ է ստորագրել ոստիկանի սպանության համար դատապարտվածի ներման ակտը. Զաալ ՈՒդումաշվիլի
«Միասնական ազգային շարժումը» երկրի նախագահից պահանջում է պարզաբանում, ոստիկանի սպանության համար դատապարտյալին ներում շնորհելու վերաբերյալ:
Կուսակցության ներկայացուցիչ Զաալ Ուդումաշվիլիի հայտարարությամբ, Սալոմե Զուրաբիշվիլիի պատասխանը, որ դա նախագահի իրավունքն է, բավարար չէ:
Ինչպես հայտարարել է Ուդումաշվիլին, Սալոմե Զուրաբիշվիլին պետք է բացատրի, թե ում երաշխավորությամբ է ներում շնորհել ոստիկան Թարաշ Մուկբանիանիի սպանության համար դատապարտված Ռամազ Դևաձեին:
Գործը վերաբերում է 2014 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթումիի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դեպքին, երբ սպանվել էր 22-ամյա ոստիկան Թարաշ Մուկբանիանին: Հետաքննության հաղորդմամբ, հարբած վիճակում գտնվող Ռամազ Դևաձեն վիճաբանել է ոստիկանի հետ, որից հետո վերցրել սպանվածի աշխատանքային զենքը և կրակել գլխի ուղղությամբ: Մուկբանիանին մահացել է տեղում: Ռամազ Դևաձեն 2015 թվականի սեպտեմբերի 18-ին դատապարտվել էր 12 տարով ազատազրկման: Դատապարտյալին ներում է շնորհել Վրաստանի նախագահը, նա պատժակատարողական հիմնարկը լքել է մի քանի օր առաջ: