Սալոմե Զուրաբիշվիլին պատրիարքին է ներկայացրել ազգային համաձայնության գործընթաց սկսելու իր նախաձեռնությունը. Նախագահի մամուլի ծառայություն
Սալոմե Զուրաբիշվիլին պատրիարքին է ներկայացրել ազգային համաձայնության գործընթաց սկսելու իր նախաձեռնությունը. Նախագահի մամուլի ծառայություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Իլիա Երկրորդի հետ։

Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց խոսքով, Վրաստանի պատրիարքարանում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը պատրիարքին հայտնել է ազգային համաձայնության գործընթաց սկսելու իր նախաձեռնության մասին, ինչի համար պատրիարքից օրհնություն է խնդրել։