Սալոմե Զուրաբիշվիլին պատերազմի վետերաններին շնորհավորել է վետերանների օրվա առթիվ
Սալոմե Զուրաբիշվիլին պատերազմի վետերաններին շնորհավորել է վետերանների օրվա առթիվ

Վրաստանի նախագահը պատերազմի վետերաններին շնորհավորել է վետերանների օրվա առթիվ:

Ինչպես Սալոմե Զուրաբիշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում, պետության կողմից բանակի հանդեպ վերաբերմունքը արտացոլվում է վետերանների համար ստեղծված պայմաններում:

«Պետությունը գնահատվում է նրանով, թե ինչպես է վերաբերվում և հարգում իր բանակին: Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտացոլվում է հիմնականում վետերանների համար պետության կողմից ստեղծված պայմանների և հասարակության կողմից նրանց գնահատանքի մեջ: Շնորհավոր վետերանների օրը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վետերանների օրը Վրաստանում նշվում է 2014 թվականից: 1995 թվականի հոկտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը ընդունել է «պատերազմի և ռազմական վետերանների մասին» օրենքը, որը հիմք է հանդիսացել վետերանների օր հաստատելու համար: