Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն:
Վրաստանի նախագահին Վիեննայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
Ըստ Ավստրիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քեթևան Ցիխելաշվիլիի, Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն շատ կարևոր դրական խթան է երկու երկրների հարաբերությունների դինամիկայի համար:
«Այս այցի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում կին դեսպանների խմբի հետ: Նախագահը շատ շահագրգռված է նպաստել «Կին, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի առաջմղմամբ միջազգային մակարդակով և, իհարկե, ԵԱՀԿ շրջանակներում: Սա անմիջականորեն կապված է մեզ համար ամենակարևոր մարտահրավերի՝ հակամարտության խաղաղ լուծման և բնակչության անվտանգության հետ: Բնականաբար, կին ղեկավարների ներգրավումը ավելի կհեշտացներ այս խնդիրը», – ասել է Քեթեւան Ցիխելաշվիլին:
Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահի Հոֆբուրգ պալատում, որից հետո երկու երկրների նախագահները կհանդիպեն դեմ առ դեմ: Նախատեսվում է նախագահների ընդլայնված հանդիպում եւ մամուլի ասուլիս: Նաև՝ վրաց-ավստրիական գործարար համաժողով, որին կմասնակցեն վրացական և ավստրիական ընկերությունները: