Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով կայցելի Ռումինիա
Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով կայցելի Ռումինիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռումինիայի նախագահի հրավերով այսօր կայցելի Բուխարեստ և պաշտոնական այց կկատարի:

Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Բուխարեստում՝ Կոտրոչեն պալատում, որտեղ կկայանան Վրաստանի նախագահի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի բանակցությունները։ Նախատեսվում է նախագահների հանդիպում ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների ուղեկցությամբ։

Դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո նախագահները մամուլի ասուլիս կանցկացնեն լրատվամիջոցների համար և կպատասխանեն լրագրողների հարցերին։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են Նախագահի հանդիպումները Ռումինիայի բարձրագույն պաշտոնյաների` վարչապետ Նիկոլաե Չուկասի, Ռումինիայի Սենատի և Պատգամավորների պալատի նախագահների հետ։ Նախագահը հոկտեմբերի 12-ին Կոնստանցայում կհանդիպի տեղական իշխանության ներկայացուցիչների հետ, կայցելի նավահանգիստ և հանդիպում կանցկացնի ծովային նավահանգստի վարչակազմի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։