Սալոմե Զուրաբիշվիլին Օքսֆորդում դասախոսություն է կարդացել «Բենազիր Բհուտոյի հիշատակի դասախոսություն» շարքի շրջանակներում և գրառում կատարել «Օքսֆորդի միության» հյուրերի գրքում
Սալոմե Զուրաբիշվիլին Օքսֆորդում դասախոսություն է կարդացել «Բենազիր Բհուտոյի հիշատակի դասախոսություն» շարքի շրջանակներում և գրառում կատարել «Օքսֆորդի միության» հյուրերի գրքում

Վրաստանի նախագահը, ով Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդես է եկել «Բենազիր Բհուտոյի հիշատակի դասախոսություններ» ամենամյա շարքի շրջանակներում, գրառում է կատարել «Օքսֆորդի միության» հյուրերի գրքում։

«Որպես Վրաստանի նախագահ՝ ինձ համար պատիվ է հյուր լինել «Օքսֆորդի միությունում», մի համայնք, որը հայտնի է աշխարհում իր ավանդույթներով և անունով։ Որպես երկիր, որը քսաներորդ դարի մեծ մասն անցկացրել է ռեպրեսիվ ռեժիմի ներքո, Վրաստանը լիովին հասկանում է բաց, ազնիվ քննարկումների և բանավեճերի կարևորությունը, որոնք աջակցվում և գնահատվում են պատմական կազմակերպությունների կողմից, ինչպիսին է «Օքսֆորդի միությունը»: Վրաց ժողովրդի անունից ցանկանում եմ հաջողություն մաղթել «Օքսֆորդի միությանը» իր աշխատանքում և հուսով եմ, որ միությունը կշարունակի այս կարևոր բանավեճը ապագա սերունդների համար»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ըստ Օքսֆորդի միության նախագահ Չարլի Մաքինթոշի, Բենազիր Բհուտոյի հիշատակի դասախոսությունների շարքը հիմնադրվել է 2019 թվականին՝ ի պատիվ նրա:

«Այդ ժամանակից ի վեր Մեծ Բրիտանիայի վարչապետներ Դեյվիդ Քեմերոնն ու Թերեզա Մեյը դասախոսություններ են կարդացել։ Նորին Գերազանցությունը [Նախագահը] կլինի առաջին միջազգային հյուրը դասախոսությունների շարքում, ինչպես նաև առաջինը Covid-ի համաճարակի սկսվելուց ի վեր։ Գործող նախագահի այցը մեծ պատիվ է մեզ համար։ Մենք մի քանի տարի է, ինչ ձեր նման այցելություն չենք ունեցել, և շատ լավ է, որ Վրաստանի ներկայացուցիչը, Միացյալ Թագավորության և Օքսֆորդի ամուր բարեկամն այցելում է մեր միություն և քաղաք»,- ասաց Չարլի Մակինթոշը։