Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է քաղաքացիությունը վերականգնելու կամ պահպանելու իրավունքից օգտվելու համար ժամկետի երկարաձգումը
Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է քաղաքացիությունը վերականգնելու կամ պահպանելու իրավունքից օգտվելու համար ժամկետի երկարաձգումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է Վրաստանի քաղաքացիության վերականգնման կամ պահպանման իրավունքից օգտվելու ժամկետը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելը:

Ինչպես նշված է նախագահի կայքէջում, կրկնակի քաղաքացիության հարցով աշխատանքը Վրաստանի նախագահը դեռևս սկսել էր մի քանի տարի առաջ, պատգամավոր լինելու ընթացքում:

Նշված փուլում, Վրաստանի նախագահը և արդարադատության նախարարությունը համատեղ աշխատում են Վրաստանի քաղաքացիություն ստանալու-պահպանելու-վերականգնելու կանոնների պարզեցման շուրջ: