Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 17 դատապարտյալի
Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 17 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներում է շնորհել 17 դատապարտյալի։

Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։

Սեփական տեղեկություններով՝ ՔԿՀ-ում պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է 13 դատապարտյալ, այդ թվում՝ երկու կին։ Քրեակատարողական հիմնարկում 4 դատապարտյալների պատիժը կրճատվել է, այդ թվում՝ մեկ կին դատապարտյալ։