Սալոմե Զուրաբիշվիլին միանում է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության մասին կին առաջնորդների համատեղ կոչին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքները պաշտպանելու եւ ամրապնդելու կանանց առաջնորդների համատեղ կոչին:
Կոչը, որին միացել է Վրաստանի նախագահը, Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի և Իսլանդիայի վարչապետ Քեթրին Յակոբսդոտիրի նախաձեռնությունն է:
«Մենք՝ կին առաջնորդներս, ցանկանում ենք հավաստիացնել աֆղան կանանց և աղջիկներին, որ մենք ուշադիր հետևում ենք իրենց երկրում տեղի ունեցող զարգացումներին և կշարունակենք աջակցել նրանց իրավունքներին ու հնարավորություններին», – ասվում է կանանց կոչում՝ կոչ անելով միջազգային հանրությանը մեծ ուշադրություն դարձնել այն մարդկանց վիճակին և իրավունքներին, ովքեր ներկայումս ամենախոցելին է Աֆղանստանում:
Կոչին միացել են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիքսենը, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, Ֆինլանդիայի վարչապետ Սանա Մարին, Հունաստանի նախագահ Էկատերինի Սակելարոպուլուն, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: