Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին
Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նրանց տվյալներով՝ Վրաստանի նախագահը կմասնակցի գագաթնաժողովի բացմանը, որին կմասնակցեն 100 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 57 պետությունների և կառավարությունների ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից։

«Գագաթնաժողովի նպատակն է Ուկրաինայում արդար և տեւական խաղաղ գործընթաց սկսելը և հետագա քայլերի համար նախաձեռնությունների ձևակերպումը։ Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է ինչպես լիագումար նիստեր, այնպես էլ քննարկումներ համապատասխան թեմայով»,- նշվում է տեղեկատվության մեջ։