Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին կդիմի Եվրախորհրդարանին
Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին կդիմի Եվրախորհրդարանին

Եվրախորհրդարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին Բրյուսելում ելույթ կունենա Եվրախորհրդարանում,- հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նրանց տվյալներով՝ Վրաստանի նախագահն այսօր պաշտոնական նամակ է ստացել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայից։

Նախագահի վարչակազմի տվյալներով՝ Վրաստանի նախագահի նամակն այսօր ուղարկվել է կառավարություն՝ Բրյուսել այցի թույլտվություն ստանալու համար։