Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցելու է երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 80 տարվա հոբելյանական միջոցառումներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանում։
Սալոմե Զուրաբիշվիլին Վարշավայում, աշխարհի տարբեր երկրների առաջնորդների հետ միասին, մասնակցելու է երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 80 տարվա հոբելյանական միջոցառումներին։
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի նախագահը, այցի շրջանակներում անց է կացնելու մի քանի կարևոր հանդիպում։ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության լրատվությամբ, այսօր Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպելու է Ուկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկիի հետ։
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպելու է նաև Շվեդիայի թագավորության խորհրդարանի խոսնակ, Անդրեա Սնորլենի, Բուլղարիայի Հանրապետության Նախագահ, Ռումեն Ռադևի, Էստոնիայի Հանրապետության Նախագահ Կերստի Կալիուլայդայի, Բելգիայի թագավորության վարչապետ Չարլզ Միշելի և Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովայի հետ:
Օրվա վերջում Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվելու Լեհաստանի հանրապետության նախագահ, Անջեյ Դուդայի անունից տրվող ճաշին և համերգին, որը նվիրվում է երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 80 տարվան։
Միջոցառումները շարունակվելու են նաև սեպտեմբերի 2֊ին։ Սալոմե Զուրաբիշվիլին խոսքով ելույթ է ունենալու 50 կին Վրաստանից խորագրով ցուցահանդեսին, որը բացվելու է Լեհաստանի հանրապետության սենատում։
Վրաստանի նախագահը խոսքով հանդես կգա նաև կանանց դերը քաղաքականությունում խորագրով կոնֆերանսին։
Նա ներկա է գտնվելու Կոնստանտինե Ցիցիշվիլիի ցուցահանդեսին, որը տեղի կունենա Վրաստանի դեսպանատանը։