Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 5-ին խորհրդարանին կներկայացնի տարեկան զեկույց
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 5-ին խորհրդարանին կներկայացնի տարեկան զեկույցը։
Այս մասին տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Վրաստանի նախագահի աշխատակազմը Վրաստանի խորհրդարանին տեղեկացրել է 2022 թվականի մարտի 5-ին Վրաստանի խորհրդարանին տարեկան հաշվետվություն ներկայացնելու նախագահի որոշման մասին», – ասվում է նախագահի աշխատակազմում։