Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ապօրինի ձերբակալված Զազա Գախելաձեի հարցը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ քննարկել է ապօրինաբար ձերբակալված Զազա Գախելաձեի հարցը և խնդրել է միջազգային հանրությանը աջակցել նրան ազատ արձակելուն:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված հարցը Վրաստանի նախագահը, այսօր Փարիզում կայացած Generation Equality Forum միջազգային համաժողովի շրջանակներում, քննարկել է Անտոնիո Գուտիերեշի հետ առերես հանդիպմանը:
Նրանց խոսքերով, զրույցը նվիրված է եղել Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդասիրական ծանր իրավիճակին և մարդու իրավունքների ոտնահարման փաստերին, ներառյալ օկուպացիոն ռեժիմի կողմից տեղաշարժման ազատության սահմանափակումները և ապօրինի առևանգումները: