Սալոմե Զուրաբիշվիլին մահմեդական քաղաքացիներին շնորհավորում է Ղուրբան-Բայրամի առթիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մահմեդական քաղաքացիներին շնորհավորում է Ղուրբան-Բայրամի առթիվ:
«Ղուրբան-Բայրամը խաղաղության, հույսի, աջակցության, մարդու նկատմամբ հոգատարության և չարը հաղթելու տոն է:
Չնայած նրան, որ այս տարի լիարժեք չենք կարող նշել այս տոնը, ցանկանում եմ շնորհավորել մեր մահմեդական քաղաքացիներին Ղուրբան-Բայրամի առթիվ և մաղթել խաղաղություն, միասնություն և որ կարևոր է, առողջություն»,- նշված է նախագահի շնորհավորական ուղերձում: