Սալոմե Զուրաբիշվիլին Լոնդոնի Լանկասթեր պալատում գրառում է թողել  ցավակցական գրքում
Սալոմե Զուրաբիշվիլին Լոնդոնի Լանկասթեր պալատում գրառում է թողել ցավակցական գրքում

Վրաստանի նախագահը Լոնդոնի Լանկասթեր պալատում գրառում թողեց ցավակցական գրքում և վրաց ժողովրդի անունից ցավակցություն հայտնեց թագավորական ընտանիքին և Միացյալ Թագավորության ժողովրդին։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր իմ և վրաց ժողովրդի անունից կարող եմ ցավակցություն հայտնել Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։ Սա պատմության մի էջ է, որը փակվում է, պատմության մեծ էջ է, որը նա շատ կենդանի դարձրեց, որը մենք՝ բոլորս կհիշենք: Կարծում եմ, որ Մեծ Բրիտանիայի և Համագործակցության թագավորությունների բնակիչները կարող են հպարտանալ, որ ունեցել են Նորին Մեծության նման թագուհի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։