Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նստաշրջան հրավիրելու հայտը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի Ուկրաինայի հարցով խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։
«Այժմ ինձ տեղեկացրել են, որ ստացել եմ արտահերթ նստաշրջանի անցկացման խնդրանքը և պատրաստվում եմ ստորագրել այն», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները դիմել են նախագահին՝ ուկրաինական զարգացումների վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով։