Սալոմե Զուրաբիշվիլին Կոնստանցա նավահանգստի ղեկավարության հետ քննարկել է Վրաստանի և Ռումինիայի միջև լաստանավային փոխադրումների հարցը
Վրաստանի նախագահը Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Կոնստանցա քաղաքում հանդիպել է ծովային նավահանգստի գործադիր տնօրեն Ֆլորին Վիսանիի հետ, ով նրան ընդունել է Կոնստանցա նավահանգստում։
Հանդիպման ընթացքում խոսվել է Ռումինիայի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման և ծովային նավագնացության գծերի ստեղծման մասին։ Ներկայումս Վրաստանը միայն ուղիղ, կանոնավոր լաստանավային ծառայություններ ունի Ուկրաինայի և Բուլղարիայի հետ, սակայն Եվրամիության հետ կապույտ սահմանի առկայության դեպքում շատ կարևոր է լաստանավային հաղորդակցություն սկսել նաև դեպի Ռումինիա:
Ինչպես նշել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության փոխտնօրեն Իվանե Աբաշիձեն, նախագահի այցը Կոնստանցա նավահանգիստ կարևոր է, քանի որ Վրաստանի և Ռումինիայի միջև ծովային նավագնացության և ծովային կապերի ապահովումը մեր երկրների հարաբերությունների գլխավոր առաջնահերթություններից է։
«Վրաստանի նախագահն իր այցի ընթացքում ընդգծել է ծովային ոլորտում Վրաստանի և Ռումինիայի միջև ֆիզիկական կապերի անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ մենք նախատեսում ենք շատ շուտով շատ կոնկրետ քայլեր ձեռնարկել և միևնույն ժամանակ նպաստել այդ գործընթացին Բաթումի, Փոթի և Կոնստանցա լաստանավային անցման ուղղությամբ: Սա կբերի ավելի շատ արտահանումներ, ավելի շատ կապեր ԵՄ-ի հետ, քանի որ Սև ծովը մեր և Ռումինիայի միջև կապույտ սահմանն է, որը միավորում է մեզ ԵՄ-ի հետ և դա միակ ուղղակի ֆիզիկական կապն է, որը մենք ունենք ԵՄ անդամ երկրների հետ»,- ասել է Իվանե Աբաշիձեն։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։