Սալոմե Զուրաբիշվիլին կմասնակցի «Ղրիմի հարթակի» երկրորդ գագաթնաժողովին
Սալոմե Զուրաբիշվիլին կմասնակցի «Ղրիմի հարթակի» երկրորդ գագաթնաժողովին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կմասնակցի «Ղրիմի հարթակի» երկրորդ գագաթնաժողովին, որը ստեղծվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նախաձեռնությամբ։

Գագաթնաժողովն անցկացվում է առցանց ձևաչափով և նպատակ ունի բարելավել Ղրիմի շարունակվող օկուպացմանը միջազգային արձագանքի արդյունավետությունը, արձագանքել անվտանգության աճող սպառնալիքներին, ուժեղացնել միջազգային ճնշումը Կրեմլի վրա, Ղրիմը ապաօկուպացնել և վերադարձնել այն Ուկրաինային։

Վրաստանի նախագահը խոսքով կդիմի գագաթնաժողովի մասնակիցներին, համաշխարհային առաջնորդներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակը: