Սալոմե Զուրաբիշվիլին կեղծ լրատվության տարածման հետ կապված հարցերով հանդիպել է ոչկառավարականներին
Վրաստանի նախագահը չունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, սակայն դա չի նշանակում, որ եթե որևէ ուղղությամբ անհրաժեշտ կհամարենք փոփոխություններ, լրատվություն չենք հասցնի խորհրդարանին,-այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով, նախագահն ունի խորհրդարանական քարտուղար, որի ուղիղ պարտավորությունն է հաղորդակցությունը օրենսդրական մարմնի հետ:
Նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ, Քեթի Մախարաշվիլիի խոսքերով, ոչկառավարական կազմակերպությունների հետ հանդիպման հիմնական թեման էր կեղծ լրատվության, ապալրատվության կանխարգելման և դրանք կարգավորելու հարցերը:
Ինչպես նշել է Մախարաշվիլին, այս հարցերի շուրջ Վրաստանի նախագահի հետ բրյուսելում զրուցել են նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:
Հեղինակ -
Edgar Barsegyan