Սալոմե Զուրաբիշվիլին Իսրաելում մասնակցելու է Հոլոքոստին նվիրված համաշխարհային համաժողովին
Վրաստանի նախագահը համաշխարհային առաջնորդների հետ միասին մասնակցելու է, Երուսաղեմում Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը և համաշխարհային Հոլոքոսթի հինգերրորդ համաժողովին։ Հոլոքոսթին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Սալոմե Զուրաբիշվիլին Իսրաել կմեկնի հունվարի 21֊ին։
Վրաստանի նախագահի մամուլի ծառայության լրատվությամբ, Իսրաելում աշխատանքային այցի շրջանակներում, Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպելու է Իսրաելի նախագահ, Ռուվեն Ռիվլինի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Կանադայի գեներալ֊գուբերնատորի և համաժողովին մասնակից այլ պաշտոնյաների հետ։
Ամերիկյան միջազգային Սիոնի ընկերներ կազմակերպությունը, որը միավորում է մոտ 70 միլիոն մարդու, Վրաստանի նախագահին, որպես Վրաստանի պետության ղեկավարին, վրաց ժողովրդի կողմից հրեաների և Իսրաելի պետության հանդեպ բարեկամության և աջակցության համար փոխանցելու է Սիոնի ընկերներ կազմակերպության բարձրագույն պարգևը։ Կազմակերպության, որի առաջին նախագահը Իսրաելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն էր, պարգևները հանձնվել են՝ ԱՄՆ֊ի նախագահներ Ջորջ Բուշին և Դոնալդ Թրամփին, ինպես նաև համաշխարհային այլ լիդերների֊, ասված է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ծրագրվում է նաև հանդիպում հրեաների համաշխարհային գործակալության նախագահ Իցխակ Հերցոգի և Երուսաղեմի ուղղափառ պատրիարք Թեոփիլե երրորդի հետ։
Նախագահը հանդիպելու է նաև Իսրաելի վրաց համայնքի ներկայացուցիչների հետ։
Վրաստանի նախագահը, Իսրայելի արտաքին գործերի նախարարի, մշակույթի նախարարի և Երուսաղեմի քաղաքապետի հետ բացելու է Վրաստանի հյուպատոսական նոր գրասենյակը։
Իսրելում աշխատանքային այցից հետո, Վրաստանի նախագահը մեկնելու է Փրանսիա և հունվարի 28֊ին ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։