Սալոմե Զուրաբիշվիլին իր տարեկան զեկույցը խորհրդարանին կներկայացնի մարտի 14-ին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 14-ին ելույթ կունենա խորհրդարանում իր տարեկան զեկույցով։ Նախագահի աշխատակազմի և խորհրդարանի ղեկավարության միջև այս հարցում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Երեկ խորհրդակցություն է տեղի ունեցել նախագահի խորհրդարանական քարտուղարի և խորհրդարանի նախագահի միջև։
Նախագահի տարեկան ելույթի կապակցությամբ վաղը տեղի կունենա Բյուրոյի նիստ, իսկ մարտի 14-ին կհրավիրվի նիստ։