Սալոմե Զուրաբիշվիլին Իլյա Երկրորդին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրաց հասարակության անունից շնորհավորում է կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին ծննդյան օրվա առթիվ։
«Շնորհավորում եմ Ձեր ծննդրան օրը Վրաստանի հասարակության անունից։ Աշխարհով մեկ սփռված վրացիները ձեր աղոթքներով պահպանում են հավատքը, հայրենիքի հանդեպ սերը և բարոյականության սկզբունքները։ Այսօր, երբ համաճարակը մոլեգնում է, և մեր հասարակությունը տարված է բևեռացումով, Վրաստանը ձեր հայրական խնամքի և աղոթքի կարիքն ունի, ինչպես երբեք։
Վրացական բազմազան հանրության անունից մաղթում եմ ձեզ առողջություն և քաջալերություն»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդն այսօր դարձավ 89 տարեկան։