Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վատիկան:
Այս մասին տեղեկատվությունը տարածում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Նրանց խոսքով, նախատեսվում է Վրաստանի նախագահի հանդիպումը Հռոմի Պապի, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Այցի ընթացքում տեղի կունենան նաև տարբեր բարձրաստիճան հանդիպումներ: