Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին։
Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է այսօր կայացած ճեպազրույցում:
«Ես ստորագրել եմ ընտրությունները հայտարարելու մասին հրամանագիրը։ Մոտենում է որոշման օրը, ընտրության օրը, փրկության օրը։ Այսօր մենք գործ ունենք ոչ թե սովորական ընտրությունների հետ, երբ քաղաքացին ընտրում է, թե որ քաղաքական ուժն է առավել մոտ իր աշխարհայացքին, այլ գործ ունենք երկրի ապագան փրկելու հետ։ Մեր ներկայիս ընտրությունը էկզիստենցիալ է, այս ընտրությունը կորոշի երկրի ճակատագիրը երկար տարիներ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։