Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի Հանրապետության Նախագահի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի Հանրապետության Նախագահի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսով զրուցել է Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելայի հետ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն, քննարկվել է կորոնավիրուսի պատճառով Վրաստանում և Իտալիայում ստեղծված իրավիճակը, նախագահները նշել են, որ համավարակը չպետք է խանգարի վրաց-իտալական սերտ համագործակցությանը տնտեսության, բժշկության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների միջև:

«Իտալիայի նախագահը բարձր է գնահատել վրացական իրադարձությունները և ձեռքբերումները համաճարակի դեմ պայքարում:

Ըստ Վրաստանի նախագահի, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պայմաններում, երկրների միջև սերտ համագործակցության զուգահեռ, կարևոր է նաև ֆինանսական աջակցության դրսևորումը:

Խոսակցության ընթացքում քննարկվեց նաև փոխհամագործակցությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին, նշելով, որ այն պետք է հասանելի լինի բոլորի համար:

Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հարցեր, և ինչպես նշել է Սերջիո Մատարելան, 2018-ին Վրաստան կատարած այցի ընթացքում նա ևս մեկ անգամ համոզվեց, որ Վրաստանը մեծ ներուժ ունի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում:

Վրաստանի նախագահը Իտալիայի իր գործընկերոջ հետ զրուցել է Վրաստանի գրավյալ տարածքներում տիրող ծանր իրավիճակի և սահմանազերծման խնդրի մասին: Սերջիո Մատարելան վերահաստատել է Իտալիայի ուժեղ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և եվրոպական ինտեգրման գործընթացներին», – ասվում է հայտարարության մեջ: