Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային անվտանգության նախարարի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային անվտանգության նախարարի հետ

Խոսեցի Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային անվտանգության նախարար Միրի Ռեգևի հետ, միանշանակ դատապարտեցի ահաբեկչությունը, ևս մեկ անգամ հայտնեցի մեր համերաշխությունը Իսրայելի կողմից իր տարածքները պաշտպանելու ջանքերին,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ նա հույս է հայտնել, որ պատանդներն ապահով և արագ ազատ կարձակվեն։

«Ես հույս հայտնեցի պատանդների անվտանգ ազատ արձակման և արագ մարդասիրական գործողությունների համար, որոնք ապահովում են բոլոր խաղաղ բնակիչների, հատկապես կանանց և երեխաների անվտանգությունը»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։