Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ Քվեմո Քարթլիի շրջանում պետք է բացվեն վրացալեզու մանկապարտեզներ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ Քվեմո Քարթլիի շրջանում պետք է բացվեն վրացալեզու մանկապարտեզներ:
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին Մառնեուլիում այցելել է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի շրջանային կենտրոն:
«Վրաց լեզուն ինձ համար մեծ առաջնահերթություն է այս շրջանում: Բարձրացրել եմ հարց, որ բացվում են բազմաթիվ մանկապարտեզներ և այդ մանկապարտեզները պետք է լինեն վրացալեզու, քանի որ վրաց լեզվի ուսուցումը մանկապարտեզի տարիքից այստեղ բնակվող բնակչության պահանջն է: Բոլորը քաջ գիտակցում են, որ հաջողության և ինտեգրման ճանապարհը դա լեզվին տիրապետելն է: Այս շրջանի ներուժն այն է, ինչ կա, ադրբեջանական և հայկական ծագում ունեցող քաղաքացիները համակեցությունը: Նրանց միասին լինելը, միասին սովորելը, այն ժամանակ, երբ այս երկրների միջև կոնֆլիկտային իրավիճակ է, սա Վրաստանի մեծ հաջողությունն է, մեր հանդուրժողականության»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ վարչարարության դպրոցի շրջանային կենտրոն այցելելուց հետո: