Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ Աթոնելիի փողոցում գտնվող նախագահի նստավայրը այսօրվանից բաց կլինի այցելուների համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, կարևոր է, վրացական սփյուռքի ներկայացուցիչների համար Թբիլիսիում լինի վայր, որտեղ նրանք կստանան անհրաժեշտ տեղեկություններ:
Նրա խոսքով, ինքը պատրաստ է այդ նպատակով գրասենյակ հատկացնել նախագահի նստավայրում:
«Անհրաժեշ է, որ մայրաքաղաքում լինի վայր, որտեղ նրանք կկարողանան լիարժեք տեղեկություն ստանալ, թե ինչ հնարավորություններ կան երկրում, եթե նրանք որոշեն վերադառնալ, աշխատանք գտնել և այլն: Այս ամենի համար ես պատրաստ եմ, որ նախագահի նստավայրում հատկացնեմ գրասենյակ: Ես առաջարկում եմ արտաքին գործերի նախարարությանը նշանակել այնտեղ մեկ անձի, ով կլինի օղակ, որովհետև նախագահի նստավայրը շատ հեշտ կարելի է գտնել»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլիի խոսքով, այսօրվանից Աթոնելիի փողում գտնվող նախագահի նստավայրը բաց կլինի այցելուների համար: