Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի նախագահին մաղթել է կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում
Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի նախագահին մաղթել է կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի նախագահին մաղթել է շուտափույթ ապաքինում:

«Մաղթում եմ ձեզ շուտափույթ ապաքինում: Այս վարակը չգիտի սահմաններ, կարգավիճակ, բայց մենք կհաղթենք նրան համաշխարհային համերաշխությամբ և այստեղից ավելի ուժեղ դուրս կգանք»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մոտ «կովիդ 19»-ը հաստատվել է այսօր: