Սալոմե Զուրաբիշվիլին, հավանաբար, այսօր կհրապարակի Գիորգի Ռուրուայի համաներման ակտը

11:00, 27.04.2021

Ակնկալվում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կհրապարակի Գիորգի Ռուրուայի համաներման ակտը:

Ինչպես օրեր առաջ հայտարարել էր Սալոմե Զուրաբիշվիլին, համաներման ակտը կհրապարակվի ապրիլի 27-ին, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների խորհրդարան ժամանման օրը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթուղթը ստորագրած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ծրագրում են այսօր գնալ խորհրդարան: Նրանք կգրանցվեն օրենսդիր մարմնում և կմասնակցեն լիագումար նիստին:

Բացի այդ, համաներում հայտարարելու մասին օրինագծի վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են, որոնք, հավանաբար, այսօր չնախաձեռնվեն, սակայն, ըստ խորհրդարանական մեծամասնության անդամների, օրինագծի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները հայտնի կդառնան այսօր:

Նմանատիպ