Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրւաբիշվու գործնական այցը Լիտվա:
Վիլնյուսում, նախագահի նստավայրում Սալոմե Զուրաբիշվիլուն հյուրընկալել է լիտվացի գործընկեր Գիտանա Նաուսեդան:
Առանձնազրույցից հետո նախագահներն այսօր մասնակցելու են Վալդաս Ադամկուսի անվան ամենամյա կոնֆերանսի բացմանը: Կոնֆերանսին խոսքով ելույթ ունեցող անձանց թվում է նաև Վրաստանի նախագահը:
Սալոմե Զուրաբիշվիլու վարչության տեղեկությամբ, նախագահի խոսքով ելույթի գլխավոր թեմաներից է լինելու օկուպացիան և Վրաստանի տարածքում փշալարերի անցկացման անօրեն գործընթացը: