Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է Էստոնիայի նախագահ, Կերստի Կալիուլայդի հետ
Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին այս րոպեներին հանդիպում է Էստոնիայի նախագահ, Կերստի Կալիուլայդի հետ:
Էստոնիայի առաջին դեմքը վրաց գործընկերոջը հյուրընկալել է Տալինում, նախագահական պալատում:
Դեմ առ դեմ հանդիպումից հետո նախագահները հայտարարություններ են անելու մամուլի համար:
Մինչ հանդիպումը, Սալոմե Զուրաբիշվիլիի համար կազմակերպել են դիմավորման հանդիսավոր արարողություն: Սալոմե Զուրաբիշվիլին գրառում է թողել գրառումների գրքում:
Սալոմե Զուրաբիշվիլիի այցն Էստոնիա սկսվել է այսօր: Ծրագրված են նրա հանդիպումները Էստոնիայի հանրապետության բարձրագույն օրենսդրական մարմնի նախագահի և վարչապետ, Յուրի Ռատայի հետ: