Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ։
Հանդիպման մասին տեղեկություն է տարածում Վրաստանի նախագահի մամուլի գրասենյակը։
Նրանց հաղորդմամբ՝ Օրբելիանիների պալատում կայացած հանդիպմանը նախագահը նախարարից տեղեկություններ է լսել ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների բուժման և նախարարության գործողությունների ծրագրերի մասին։