Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

Շարունակվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն։ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

Ինչպես հայտնել են նախագահի աշխատակազմում, քննարկված հարցերի թվում են եղել Վրաստանի օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության վիճակը և Վրաստանի կենսաբազմազանության խնդիրները։

Նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ բացի մարդու իրավունքների խախտումներից Վրաստանի օկուպացված տարածքներում, մշակութային ժառանգությունը դիտավորյալ վնասվում և շատ դեպքերում ոչնչացվում է, և չկա միջազգային մեխանիզմ, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը կվերահսկի դա։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին բարձրացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից օկուպացված տարածքներում հուշարձանների մոնիթորինգի որոշակի մեխանիզմի կիրառման հարցը։

«Ինչպես նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, նմանատիպ խնդիրներ կան նաև տարածաշրջանի այլ ոլորտներում, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հաագայի կոնվենցիայի շրջանակներում փորձում է մշակել նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան արբանյակային և ժամանակակից այլ տեխնոլոգիաների միջոցով արձանագրել և մոնիտորինգ իրականացնել կոնֆլիկտային գոտիներում մշակութային ժառանգության օբյեկտների վիճակը:

Նախագահը կրկին բարձրացրել է այն հարցը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է մտածի, թե ինչպես կարող է հոգ տանել և առանձնահատուկ տեղ տալ կովկասյան լեզվաընտանիքի լեզուներին։ Սալոմե Զուրաբիշվիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հրավիրել է մասնակցելու Վրաստանում կայանալիք Կանանց միջազգային համաժողովին, որը նախագահի նախաձեռնությամբ երկրորդ անգամ կանցկացվի Թբիլիսիում»,- ասված է Վրաստանի նախագահի վարչության տարածած տեղեկատվության մեջ։