Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Ավստրիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտի հետ:
Ինչպես հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքներում և անդրադարձել Ժնևում ընթացող բանակցություններին:
«Ես աշխատում եմ կոնֆլիկտների լուծման, խաղաղության և անվտանգության վերաբերյալ կոնֆերանս անցկացնելու նախագծի վրա՝ Թբիլիսիում ԵԱՀԿ աջակցությամբ կին առաջնորդների մասնակցությամբ», – ասել է Վրաստանի նախագահը:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը նշվել է, որ ԵԱՀԿ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ կանանց ներգրավելու բոլոր ոլորտներում, այդ թվում` տնտեսական և ֆինանսական:
Նրանց խոսքով, իրենք խոսել են նաև ԵԱՀԿ աշխատանքի մասին՝ կանանց ներգրավվածությունը մեծացնելու այն ոլորտներում, որտեղ տղամարդկանց դերն ավելի գերիշխող է, օրինակ` ոստիկանությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները:
«Հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը նշել է, որ վերջերս Վրաստանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն, ցավոք, ընտրություններում կին թեկնածուների թիվը կրկին փոքր է», – ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նրանց խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Վրաստանի դերի կարեւորությունը տարածաշրջանում: