Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների կին դեսպանների հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպեց ԵԱՀԿ անդամ պետությունների կին դեսպանների հետ և ուսումնասիրեց «Կանայք՝ հանուն խաղաղության» ցուցահանդեսը, որը նվիրված էր խաղաղության բնագավառում Նոբելյան մրցանակի առաջին կին դափնեկիր, Ավստրիական խաղաղարար հասարակության հիմնադիր և գրող Բերտա ֆոն Սուտներին:
Վրաստանի նախագահը հանդիպմանը ներկա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին նվիրեց Վրաստանի փոստի թողարկած «Բերտա ֆոն Սուտներ» փոստային նամականիշը և խոսքով դիմեց կին դեսպաններին:
«Միանգամայն խորհրդանշական է այսօր այստեղ լինելը, քանի որ ԵԱՀԿ-ն ունի կին գլխավոր քարտուղար: Միևնույն ժամանակ, մենք հիշում ենք խաղաղության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր Բերտա ֆոն Սուտներին, ով կապված է Վրաստանի հետ, քանի որ նա ապրում և աշխատում էր մեր երկրում: Ես աշխատում եմ Թբիլիսիում հակամարտությունների լուծման, խաղաղության և անվտանգության վերաբերյալ կոնֆերանս անցկացնելու նախագծի վրա՝ կին առաջնորդների մասնակցությամբ, ԵԱՀԿ -ի աջակցությամբ: Սա մի բան է, որն ավելի շատ ջանքեր է պահանջում կանանց համայնքների և միությունների կողմից»,- ասել է Վրաստանի նախագահը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահին այցի եւ Բերտա ֆոն Սուտներին նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար: