Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ուկրաինայի վարչապետի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ուկրաինայի վարչապետի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է Վրաստանի և Ուկրաինայի ընդհանուր նկրտումները և մարտահրավերները: Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու գործընկեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը, որոնք ներառում են քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններ:

«Նշվել է, որ Վրաստանն ու Ուկրաինան ունեն ընդհանուր մարտահրավերներ ու նկրտումներ, որոնք, անշուշտ, ներառում են ապաբռնազավթում, անդամակցություն ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:

Ինչպես նշել է նախագահը, նա շատ գոհ է, որ մեր քաղաքական երկխոսությունը նոր թափ է ստանում: Այս հարաբերությունները նորացվել, վերականգնվել են և մենք վերադարձել ենք այն նորմալ հարաբերությունների մակարդակին, որը հարիր է մեր երկրների դարավոր հարաբերություններին:

«Նշվել է հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարության կարևորությունը, որով ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանին և ճանաչում դրա բարեփոխումների արդյունքները», – ասվում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ըստ նրանց, հանդիպման ընթացքում նախագահը շեշտել է այն փաստը, որ ԵՄ-ի շահերում է Վրաստանի հետ սերտ գործընկերությումը և տարածաշրջանում կայունությունը:

«Զրույցը կենտրոնացել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի եւ ապօրինի առևանգումների փաստերի վրա:

Խոսելով օկուպացիայի մասին, Վրաստանի նախագահը նշել է, որ շատ կարևոր է, որ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը տարածվի ամբողջ օկուպացված տարածքում, ինչը գործնականում հրադադարի համաձայնագրի մաս է և պետք է կատարվի:

Տնտեսություն, առևտրային հարաբերություններ, զբոսաշրջություն, կրոնական տուրիզմ, կինոարտադրություն, համատեղ կինոարտադրություն, համագործակցություն տեխնիկական նորարարությունների վերաբերյալ. Սա այն հարցերի ոչ ամբողջական ցուցակն է, որոնք պետք է քննարկվեն հանդիպման ընթացքում:

Նշվել է, որ բոլոր գործիքներն ու բոլոր ձևաչափերը պետք է ակտիվորեն օգտագործվեն այդ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար», – ասված է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: