Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է շվեյցարական Stadler Rail ընկերության գործադիր տնօրենի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է շվեյցարական Stadler Rail ընկերության գործադիր տնօրենի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է շվեյցարական Stadler Rail ընկերության գործադիր տնօրեն Պիտեր Սփուլերի հետ։

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խոսքը վերաբերել է Վրաստանում Stalder Rail-ի ներդրումային ծրագրերին, երկաթուղային գնացքների արդիականացմանը և տեղական արտադրությանը։

Հանդիպման ընթացքում ընկերության գործադիր տնօրեն Պիտեր Սփուլերը խոսել է գնացքների և անհրաժեշտ մասերի տեղական հավաքման գծի ստեղծման հնարավորության մասին, ինչը էապես կնպաստի գնացքների պարկի արդիականացմանը, երկաթուղային ծառայությունների որակի բարելավմանը, մասնագետների որակավորմանը և տեղացի մասնագետների աշխատանքով ապահովելուն։

Նախագահը ողջունել է փորձառու ընկերության հետաքրքրությունը Վրաստանով և նշել, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, այդ թվում՝ եվրոպական շուկաներից»,- ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Stalder Rail-ը շվեյցարական խոշորագույն ընկերությունն է, որն ունի 80 տարվա փորձ, որն արտադրում է տարբեր տեսակի մարդատար և բեռնատար գնացքներ։