Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Շառլ Միշելի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Շառլ Միշելի հետ

 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում խոսվել է Վրաստանում առկա իրավիճակի և առաջիկա ընտրությունների կարևորության, Վրաստանի քաղաքական լանդշաֆտի և Վրաստանի համար որպես ուղեցույց «Վրացական խարտիայի» մասին, որը համահունչ է Եվրոպական Միություն Վրաստանի առաջարկություններին։

Նախագահները քննարկել են նաև Վրաստանի եվրոպական ապագան ապահովելու համար անհրաժեշտ քայլերը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։