Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության վարչապետի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զրույցի ընթացքում շոշափվել են Վրաստանի և Մոլդովայի առջև ծառացած մարտահրավերները, Ուկրաինայի պատերազմը և դրա ազդեցությունը տնտեսական և սոցիալական հարցերի վրա։
Ե՛վ Վրաստանի նախագահը, և՛ Մոլդովայի վարչապետը նշել են, որ այսօր ամենագլխավորը Ուկրաինայի նկատմամբ համերաշխությունն է և իրենց աջակցությունը։
«Վրաստանը կանգնած է Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին, նման պահին եվրոպացի գործընկերների օգնությունը և համատեղ նախագծերի իրականացումը, որոնք օրակարգում էին, այսօր շատ կարևոր են»,- ասել է նախագահը։ Վարչապետը նախագահին տեղեկացրել է Մոլդովայի տնտեսական իրավիճակի մասին։
Վրաստանի նախագահը Նատալյա Գավրիլիցային հրավիրել է Թբիլիսիում կայանալիք Կանանց միջազգային համաժողովին, որը նախատեսված է 2023 թվականին։