Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն, Կրիստին Լագարդը մեկնել է Վրաստանից: Վերջին հանդիպումը նա անց է կացրել Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
«երեկ երեկոյան աշխատանքային ճաշ եմ ունեցել արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն, Կրիստին Լագարդի հետ: Հնարավորություն ենք ունեցել զրուցելու Վրաստանի ֆինանսական և ֆիսկալ առաջընթացի և բազմաթիվ ոլորտում մեր հաջող բարեփոխումների մասին»,-թվիթերի իր էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Լագարդը Վրաստան է ժամանել մայիսի 19-ին: Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչը հանդիպել է Վրաստանի վարչապետի, ազգային բանկի նախագահի, ուսանողների, երիտասարդ արտադրողների և լիդեր կանանց հետ: Լագարդը այցելել է նաև Մցխեթ, որտեղ դիտել է Ջվարիի և Սվետիցխովելիի տաճարները: